ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին

ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։

 

Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս այս մասով 0,3 տոկոս նվազում ունենք։ Հաշվի առնելով հանցատեսակի տարածվածությունը, հանրային անվտանգության դաշտում կարևորությունը՝ նախարարն ընդգծել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման հարցում մոտեցումների վերագնահատման, նոր լուծումների, նոր մեթոդների գործադրման անհրաժեշտությունը:
 

Շնորհակալություն հայտնելով ուղեցույցի հայ փորձագետ հեղինակներին և ուղեցույցի մշակման հարցում ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ դեսպանությանը՝ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ այն իրավակիրառ մարմիններին թույլ կտա նորովի դիտարկել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները և պրակտիկայում ապահովել նոր լուծումներ, նոր մոտեցումներ, որոնք առավել կերաշխավորեն բացահայտումների աճը։ Նա նաև կարևորել է մի խումբ տարածված այլ հանցատեսակների մասով նմանատիպ ձեռնարկներ ունենալու անհրաժեշտությունը:

 

Ձեռնարկը թողարկվել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում