ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո. ՀՀ փոխվարչապետը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո. ՀՀ փոխվարչապետը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Մենք քանի՞ անգամ ենք արդեն կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է: Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը, որի մասին դուք հարց եք տալիս: Չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Բաքուն շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, և որ Բաքվից ու Անկարայից շարունակում են այս տերմինը գործածել: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Բաքուն շարունակում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության ներքո ապաշրջափակմանը դեմ լինել:

Դիտարկմանը, թե նրանց խոսույթը շարունակաբար դա է փաստում, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Շարունակաբար եթե դա է փաստում, ապա մենք շարունակաբար կրկնում ենք, որ ՀՀ-ն ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության ու իրավազորության ներքո»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում