ԳԳոհար Սարգսյան

Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով մեր փոքրիկների համար․ Տիգրան Ավինյան

Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով մեր փոքրիկների համար․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի հիմնանորոգված երկու մանկապարտեզներ կատարած այցին։

«Այսօր մեծ ուրախությամբ այցելեցինք վերաբացված և հիմնանորոգված երկու մանկապարտեզներ՝ թիվ 135 և թիվ 161, որոնք դարձել են մեր փոքրիկների համար ավելի անվտանգ և հարմարավետ ուսումնական միջավայր: Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կատարվել են էներգաարդյունավետ և սեյսմիկ ամրացման միջոցառումներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ և իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:

Այս աշխատանքները կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի և ՄԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Երևանի համայնքի բյուջեի միջոցներով: Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով մեր փոքրիկների համար»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում