Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

Զորակոչի բաժնի պետը կաշառք է ստացել՝ 3 զինծառայողի ծառայությունից ազատելու համար. գործն ուղարկվել է դատարան

Զորակոչի բաժնի պետը կաշառք է ստացել՝ 3 զինծառայողի ծառայությունից ազատելու համար. գործն ուղարկվել է դատարան

Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետը 2024 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում երեք զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ստացել է շուրջ 9 միլիոն դրամ կաշառք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ բաժնի պետը Ա.Թ.-ից ստացել է 3 միլիոն 880 հազար դրամին համարժեք 10 հազար ԱՄՆ դոլար, Գ.Գ.-ից՝ 3 միլիոն 103 հազար դրամին համարժեք 8 հազար ԱՄՆ դոլար և Կ.Ե.-ից՝ 1 միլիոն 938 հազար դրամին համարժեք 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել զորակոչի բաժնի պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար խոշոր չափերով կաշառք ստանալը) (երեք դրվագ). վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում