ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայի հանրապետականները չեն աջակցի հաջորդ կառավարության հրաժարականին. Լորան Վոկյե

Ֆրանսիայի հանրապետականները չեն աջակցի հաջորդ կառավարության հրաժարականին. Լորան Վոկյե

Հանրապետական ​​կուսակցության պատգամավորները դեմ չեն քվեարկի հաջորդ կառավարությանը վստահելուն, եթե անգամ իրենց կուսակիցներից չընդգրկվեն կառավարության կազմում։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) «Աջ Հանրապետական» խմբակցության ղեկավար Լորան Վոկյեն։

Նա հավելել է, որ կուսակցության համար նոր կառավարության ծրագրում գլխավորը լինելու է պետական ​​ֆինանսների վատնման նվազեցումը, համերկրացիների աշխատավարձերի բարձրացումը և նրանց անվտանգությունը։

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ չի հավակնում հանրապետության վարչապետի պաշտոնին: Նախարարը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում նախագահ Էմանուել Մակրոնի հետ չի քննարկել հնարավոր նշանակման հարցը:

Ազգային ժողովը չորեքշաբթի անվստահություն էր հայտնել Բարնիեի կաբինետին, որը 2025 թվականի պետական բյուջեն ընդունել էր՝ շրջանցելով խորհրդարանը: Ըստ լրատվամիջոցների՝ Բարնիեն արդեն Ֆրանսիայի նախագահին է ներկայացրել իր և կառավարության հրաժարականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում