ԼԼիլիթ Ասատրյան

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են՝ անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

Մասնավորապես՝

- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար

նախատեսված լվացարաններով.

- շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով.

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.

- սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ իրականացվել են վերանորոգման

աշխատանքներ.

- սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։

Սահմանվել է վերջնաժամկետ խախտումների վերացման համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում