ԱԱնի Օհանյան

ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները

ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

 

Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։

 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։

 

Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև փախստականների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը։

 

Անահիտ Մանասյանը նշել է, որ այս ոլորտներն իր համար առաջնահերթություն են, և իրականացվող բոլոր ծրագրերը միտված են առկա կարծրատիպերը կոտրելուն, մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգ ձևավորելուն։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման, ընտանեկան բռնության, երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բռնության ցանկացած տեսակից զերծ պահելու, հավաքների և խոսքի ազատության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը։

 

Իր հերթին դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում