ԱԱնի Օհանյան

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել

Նոյեմբերի 22-ին` ժամը 11:28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, մարվել՝ 12։22-ին։ Այրվել են բեռնատարի շարժիչի հատվածը, վարորդի խցիկը՝ մասամբ և բեռանխցիկը։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում