Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների. Պեսկով

ԴԴիանա Գասպարյան

Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ընտրված նախագահի հնարավոր շփումները ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ: Դմիտրի Պեսկովը միաժամանակ ընդգծել է՝ տեղեկությունը, թե Մոսկվան պատրաստ է դիտարկել հակամարտության սառեցման սցենարը, չի համապատասխանում իրականությանը:

Նա անդրադարձել է նաև Washington Post-ի հրապարակմանը, որ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինա հակահետևակային ականների մատակարարմանը: Պեսկովը կարծիք է հայտնել, թե ԱՄՆ հեռացող վարչակազմը ցանկանում է շարունակել Ուկրաինայում պատերազմը: Այնուհանդերձ, նա չի բացառել, որ Washington Post-ի տեղեկությունը, հնարավոր է, կեղծ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում