ԼԼիլիթ Ասատրյան

Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է բողոքարկել 2024 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքները։ Նա նոյեմբերի 19-ին ընտրակեղծիքների վերաբերյալ հայց կներկայացնի Սահմանադրական դատարան։ Այդ մասին նա հայտարարել է իր նստավայրում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

Վրաստանի նախագահը կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և հորդորել քաղաքացիներին շարունակել բողոքի ցույցերը ընտրությունների արդյունքների դեմ։

Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմությունը շարունակում է շուրջօրյա բողոքի ակցիան Թբիլիսիի պետական ​​համալսարանի շենքի մոտ։ Ցուցարարները վրաններ են տեղադրել ու արգելափակել շրջակա փողոցները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում