ԼԼուսինե Մուրադյան

«Արմավիր» ՔԿՀ ծառայող է ձերբակալվել

«Արմավիր» ՔԿՀ ծառայող է ձերբակալվել

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին։

Արդյունքում՝ խուզարկություն իրականացնող ծառայողների աչալրջության շնորհիվ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․-ի համազգեստի պարանոցային հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 125,38 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Վերջինս ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում