ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները՝ քաղաքապետի գլխավորությամբ, ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրությունը

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները՝ քաղաքապետի գլխավորությամբ, ներկայացրել են մանդատներից հրաժարվելու արձանագրությունը

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամները հրաժարվեցին մանդատներից։ Այս մասին «Լուրերին» փոխանցում է թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Մանդատներից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն ներկայացրել են ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Այսօրվանից Գյումրին չունի նաև քաղաքապետ և քաղաքապետի առաջին տեղակալ, ասաց Ղազարյանը։

«Քանի որ քաղաքապետը և առաջին փոխքաղաքապետը քաղաքական պաշտոն են համարվում, հիշյալ անձինք հրաժարվելով կուսակցական մանդատներից և դուրս գալով ավագանու կազմից, մեխանիկորեն դադարում են նաև լինել քաղաքապետ և փոխքաղաքապետ։ Միակ գործող պաշտոնյան մնում է փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, ով տնային կալանքում է գտնվում»,- փոխանցեց Ղազարյանը։

Ուրբաթ օրը հանձնաժողովը նիստ կհրավիրի՝ քննարկելու դիմումները և մանդատ հանձնելու «Բալասանյան» դաշինքի ցուցակում գտնվող մեկ անդամին։

Հիշեցնենք՝ ավագանու «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրական ցուցակում գտնվող և ավագանու անդամ չստացած անդամները բոլորը ինքնաբացարկ էին ներկայացրել՝ բացառությամբ մեկի, ով գտնվում է արտերկրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում