Թրամփը խոստացել է խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցի միկրոբլոգում գրել է, որ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ Արցախում 120 000 հայ քրիստոնյա ենթարկվեց սարսափելի հետապնդումների և բռնի տեղահանվեց:

Թրամփը նշել է, որ աշխարհի քրիստոնյաներն անվտանգ չեն ապրի, եթե Քամալա Հարիսը դառնա ԱՄՆ նախագահ։ «Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել է Թրամփը:

Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունը նախատեսված է նոյեմբերի 5-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում