ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Ատոմ Հայրապետյանի, Գուրգեն Մալխասյանի և Վիգեն Քոչարյանի ընտրության հարցը: 

Ներկայացված 3 թեկնածուների թվից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու: 

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Ատոմ Հայրապետյանին ներկայացնելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց՝ Հայրապետյանն առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել խորհրդարան, այնուհետև հակիրճ ներկայացրեց նրա կենսագրությունը:

Ատոմ Հայրապետյանը սովորել է «Պրոգրես» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, ավարտել է 2005 թվականին, ունի 10 տարվա և 2 ամսվա մասնագիտական ստաժ: Աշխատանքի հիմնական գործունեությունն իրականացրել է որպես նոտար:

Գուրգեն Մալխասյանին ներկայացնելիս ԲԴԽ նախագահը նշեց՝ Մալխասյանն ունի բարձրագույն կրթություն, ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը: Ունի մասնագիտական 30 տարվա ստաժ:

Դատավորի թեկնածուն իր խոսքում տեղեկացրեց՝ վերջին մեկ տարում իրականացում է արդարադատություն՝ որպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

«Մոտ 1 տարվա ընթացքում շուրջ 1400 գործ է ինձ մակագրվել, մոտ 1000-ը արագացված և պարզեցված վարույթի կարգով է քննվել և ավարտվել, 400-ից գրեթե 320-ն ավարտվել է, բողոքարկվել է ընդամենը 14 գործ, բեկանվել 1-ը»,- ասաց Մալխասյանը:

Վիգեն Քոչարյանի թեկնածությունը ներկայացնելիս Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց՝ թեկնածուն ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը 1993 թվականին, այնուհետև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան, սովորել է նաև ԱՄՆ-ի Բերկլիի համալսարանում: 

Ունի մասնագիտական 27 տարվա և 11 ամսվա ստաժ: 

Վիգեն Քոչարյանն իր ելույթում ներկայացրեց իր մոտեցումները Վճռաբեկ դատարանի և ընդհանրապես դատական համակարգի գործունեության վերաբերյալ: 

Թեկնածուի խոսքով՝ իր գիտելիքներն ու փորձառությունները կիրառելի և օգտակար կարող են լինել նաև Վճռաբեկ դատարանում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում