Մեծ Բրիտանիան սառեցրել է Վրաստանի հետ գործակցության ձևաչափերը

ԴԴիանա Գասպարյան

10 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական Wardrop երկխոսությունը, որն ամեն տարի թագավորությունն իրականացնում էր Վրաստանի հետ նախարարների մակարդակով։ Բացի դրանից՝ բրիտանական կողմը չեղարկել է նաև պաշտպանական ոլորտում նախատեսվող բարձր մակարդակի բանակցությունները և կասեցրել է կիբեռանվտանգության ծրագիրը։

«Մենք հիասթափվեցինք, երբ «Վրացական երազանքի» առաջնորդները սկսեցին առաջ տանել դավադրության տեսությունները և ենթադրություններ անել, որ արևմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը։ Մենք ցնցվեցինք, երբ «Վրացական երազանքը» նախընտրական պայքարի շրջանակում խոստացավ արգելել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը»,- նշել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Միաժամանակ Գարեթ Ուորդը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանի ընտրությունից հետո երկրի կառավարությունը կվերադառնա արևմտամետ քաղաքականության, և Լոնդոնի ու Թբիլիսիի միջև վստահությունը կվերականգնվի։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում