ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին քննարկվել են մի շարք նախագծեր

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին քննարկվել են մի շարք նախագծեր

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:

 

Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, նիստի շրջանակներում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը, որոնք միտված են 2024թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը:

 

Վերոնշյալ համաձայնագրերի նախագծերի մասին զեկուցումը նախատեսվում է ս.թ. հոկտեմբերի 22-ից մինչև 26-ը կայանալիք ԱԺ լիագումար նիստի շրջանակներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում