ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը նախատեսում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին. CNN

Իրանը նախատեսում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին. CNN

Իրանը նախատեսում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Լիբանանի հարավում իսրայելական գործողության և «Հըզբոլլահի» առաջնորդի սպանության՝ CNN-ին և NBC-ին հայտնել են աղբյուրները:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ը ակտիվորեն աջակցում է Իսրայելի պաշտպանության նախապատրաստմանը և զգուշացրել են, որ «ուղիղ ռազմական հարձակումը» «լուրջ հետևանքներ կունենա Իրանի համար»: Միաժամանակ, ըստ NBC-ի, Թեհրանը հասկացրել է Վաշինգտոնին, որ ինչպես նախկինում՝ լայնամասշտաբ պատերազմ չի ցանկանում։

Ըստ ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթի՝ Իրանի իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել, թե ինչպես պատասխանել Իսրայելի ռազմական գործողություններին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ և շիաների «Հըզբոլլահ» շարժումների դեմ:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարճ ուղերձ է հղել իր համաքաղաքացիներին՝ նախազգուշացնելով երկրի համար գալիք «փորձությունների օրերի» մասին և կոչ է արել խաղաղ բնակիչներին խստորեն հետևել բանակի ցուցումներին թիկունքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում