Իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 1540-ի

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանի ուղղությամբ: ՑԱՀԱԼ-ը թիրախավորել է «Հըզբոլլահի» հարյուրավոր օբյեկտներ: Կան զոհեր և վիրավորներ: Շարժումն էլ տասնյակ հրթիռներով հարվածել է Իսրայելի տարածքին, Թել Ավիվում օդային տագնապի ազդանշան է հնչել: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ իսրայելական ուժերը նաև Եմենից արձակված հրթիռ են չեզոքացրել:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ երկրի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1540-ի, 5400 մարդ վիրավորվել է: Ժամանակավոր կացության 565 կենտրոնում ապաստանել է 77.000-ից ավելի քաղաքացի: Կառույցի տվյալով՝ վերջին շրջանում ավելի քան 30.000 մարդ Լիբանանից հեռացել է Սիրիա։

Առաջիկայում Լիբանանում ցամաքային գործողություն անցկացնելու մասին լուրերի ֆոնին ԶԼՄ-ները հայտնում են, որ սահմանին իսրայելական տանկեր և զրահամեքենաներ են նկատվել:

Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է՝ ՑԱՀԱԼ-ն ուժեղ հարվածներ է հասցնում «Հըզբոլլահին» և շարունակելու է, քանի դեռ Իսրայելի հյուսիսի անվտանգությունը չի վերականգնվել, և բնակիչները չեն վերադարձել իրենց տներ:

Բենիամին Նեթանյահուի գրասենյակից տեղեկացրել են, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները ևս շարունակվում են: Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվն արդեն հատում է 41.500-ը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում