ՄՄարիամ Մխիթարյան

Ռադիոսարքավորումների պայթյուններից հետո իսրայելական ինքնաթիռները ռմբակոծում են Լիբանանի հարավը. Reuters

Ռադիոսարքավորումների պայթյուններից հետո իսրայելական ինքնաթիռները ռմբակոծում են Լիբանանի հարավը. Reuters

Իսրայելը հինգշաբթի ռմբակոծել է Հարավային Լիբանանը և հայտարարել, որ իրեն հաջողվել է կանխել Իրանի կողմից կազմակերպված սպանության դավադրությունը՝ «Հըզբոլլահի» ռադիոհաղորդիչների պայթյունների հաջորդ օրը՝ հայտնում է Reuters-ը:

Իսրայելն ասել է, որ իր ռազմական ինքնաթիռները գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող գյուղերին, իսկ անվտանգության աղբյուրը և «Հըզբոլլահի» ալ-Մանար հեռուստաընկերությունը հայտնել են, որ օդային հարվածները սահմանի մոտ վերսկսվել են հինգշաբթի կեսօրից հետո:

«Հըզբոլլահի» զինված խմբավորման կապի սարքավորումների վրա բարդ հարձակումները, որոնց հետևանքով երկու օրվա ընթացքում սպանվել է 37 մարդ, վիրավորել շուրջ 3000-ը, խառնաշփոթ են առաջացրել Լիբանանում, բնակիչները խուճապահար նետել են իրենց բջջային հեռախոսները:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին X-ում գրառմամբ կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին վճռական դիրքորոշում ցուցաբերել՝ դադարեցնելու Իսրայելի «ագրեսիան» և «տեխնոլոգիական պատերազմը» իր երկրի դեմ։

Իսրայելն ուղղակիորեն չի մեկնաբանել սարքերի պայթեցումները, սակայն անվտանգության բազմաթիվ աղբյուրներ ասել են, որ հարձակումներն իրականացրել է հետախուզական գործակալությունը՝ «Մոսադը»:

Իսրայելական անվտանգության ուժերը հինգշաբթի հայտարարել են, որ անցյալ ամիս իսրայելցի գործարար են ձերբակալել Իրանում երկու հանդիպման մասնակցելուց հետո, որտեղ նա քննարկել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարարի և «Շին Բեթ» լրտեսական գործակալության ղեկավարի սպանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում