Բայդենը՝ արևմտյան զենքերով ՌԴ տարածքին հեռահար հարվածների հնարավորության մասին

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ քննարկվում է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին արևմտյան զենքով հեռահար հարվածներ հասցնելու սահմանափակումները չեղարկելու հնարավորությունը: «Այդ հարցի շուրջ այժմ աշխատանքներ են տարվում»,- տեղեկացրել է Ջո Բայդենը լրագրողների հետ զրույցում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարը, հնարավոր է, թույլ տա ուկրաինական ուժերին հեռահար հարվածներ հասցնել Դաշնության տարածքին: Էնթոնի Բլինքենը նշել է, որ այժմ ամերիկյան կողմը գնահատում է արևմտյան բարդ համակարգերից օգտվելու՝ ուկրաինացի զինվորականների կարողությունները:

Ավելի վաղ՝ Ուկրաինայի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքին հեռահար հարվածներ հասցնելու համար դաշնակիցների թույլտվությունը Ուկրաինայի անվտանգության առանցքային խնդիրներից մեկն է: Դենիս Շմիհալը հավելել է, որ Կիևը ցանկանում է համաձայնություն ստանալ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ գործընկերներից։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում