ԿԿարմեն Ղուկասյան

Լրագրողների մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն ունի. ՄԻՊ

Լրագրողների մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն ունի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես հիմնական բանախոս սեպտեմբերի 6-ին Լոռու մարզում մասնակցել է Մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով լրագրողական եռօրյա աշխատաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Նպատակն էր նրանց հնարավորություն ընձեռել խորքային ուսումնասիրելու Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող բազմաբնույթ ոլորտները և դրանցում առկա խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը։

Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու մանդատը, ինչպես նաև իրականացված աշխատանքներն ու լուսաբանման այն առանձնահատկությունները, որոնք կարևոր են աշխատաժողովի մասնակիցների տեղեկացվածության և տարբեր ոլորտների առնչությամբ զգայունության բարձրացման համար։

«Լրագրողների մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն ունի։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, շատ եմ կարևորում Ձեր աշխատանքն ու մեր արդյունավետ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ լրագրողների մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացմանն առնչվող տարբեր խնդիրներ տեղ են գտել նաև ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում:

Պաշտպանը հանձնառու է լինելու դրանց լուծման հարցում։

Աշխատաժողովը մաս է կազմում «Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» ծրագրի, որի շրջանակներում ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, անցկացվում է լրագրողական ամենամյա մրցանակաբաշխություն

Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում