ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսի պետական սահմանի խախտում դրոններով

Բելառուսի պետական սահմանի խախտում դրոններով

Բելառուսի զինվորականները հայտարարել են, որ սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը պետական ​​սահմանի խախտում է գրանցվել՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքերով: Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Ֆրոլովը հայտնել է, որ ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ երկիր ներխուժած բոլոր թիրախները ոչնչացվել են: Բարձրաստիճան զինվորականը չի հստակեցրել, թե դրանք ում անօդաչու սարքերն են։ Կատարվում է հետաքննություն, ասվում է հաղորդագրության մեջ։

Беларускі Гаюн մոնիտորինգային նախագծի տվյալով՝ դրանք ռուսական կողմից արձակած իրանական «Շահեդ» տեսակի կամիկաձե անօդաչու սարքեր էին, որոնց կործանիչները խոցել են Գոմելի մոտակայքում:

Նույն աղբյուրը նաև հայտնել է, որ առաջին դեպքը չէ, երբ անօդաչու սարքերը խախտում են բելառուսական սահմանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Беларускі Гаюн-ը, այս ամռանը «Շահեդները» առնվազն չորս անգամ ներխուժել են Բելառուս, ինչի պատճառով օդ են բարձրացվել ռազմական ինքնաթիռներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում