ՄՄարիա Գաբրիելյան

Գեղարքունիքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Գեղարքունիքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Պապին Սիրականյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
 
Մասնավորապես՝
 
- տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ չեն իրականացվել.
 
- արտադրամասը կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանված չի եղել,
 
- ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, որոնց քանակը և հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չէր տալիս խուսափել սննդամթերքի աղտոտումից, ինչպես նաև չեն ապահովել նշված համակարգերի ֆիլտրերի և մաքրման, փոխման ենթակա այլ մասերի հասանելիությունը.
 
- արտադրամասը ապահովված չի եղել սանհանգույցներով, չի ունեցել նախամուտք, ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, տաք և սառը ջրով.
 
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
 
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով.
 
- սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն և չի իրականացվել.
 
- բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.
 
- պանրի արտադրության մեջ օգտագործվել է փայտյա ներծծող մակերեսով սեղաններ:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում