ԳԳոհար Սարգսյան

Նարեկ Մկրտչյանը կգործուղվի ԱՄՆ՝ մասնակցելու «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովին

Նարեկ Մկրտչյանը կգործուղվի ԱՄՆ՝ մասնակցելու «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք): ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը տեղադրված է e-gov.am կայքում։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-26-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում