ԳԳոհար Սարգսյան

Եթե արդարությունը չվերականգնվեց, գնալու ենք հաջորդ քայլերով․ Արթուր Ալեքսանյանի մարզիչ

Եթե արդարությունը չվերականգնվեց, գնալու ենք հաջորդ քայլերով․ Արթուր Ալեքսանյանի մարզիչ

Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Երևան։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի մարզիչն ու հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, խոսեց եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքի, մրցավարից դժգոհության մասին։

Նա նշեց, որ նման նախադեպ եղել է տարբեր սպորտաձևերից՝ և' օլիմպիական խաղերին, և' աշխարհի առաջնություններին։

«Եթե մենք մենակ չմնանք, իմաստ ունի բողոքարկելը»,- ասաց նա։

Ալեքսանյանը նշեց, որ պահանջվում է տեսանյութով ու նկարներով օրենքի կետերով հիմնավորել ասածները, որից հետո որոշում կկայացվի։

«Եթե իրենց որոշումը չբավարարեց, արդարությունը նորից չվերականգնվեց, գնալու ենք հաջորդական քայլերով, սպորտային իրավաբան ենք գտնելու»,- նշեց մարզիչը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում: 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում