ՔՔրիստինա Մկրտչյան

Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ ք. Թեհրան): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:

Քննարկվել են նաև ԶՈՒ բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում