Բելգիան ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինան և Բելգիան անվտանգության ոլորտում գործակցության և երկարաժամկետ աջակցության երկկողմ համաձայնագիր են կնքել: Փաստաթուղթը ստորագրվել է Վոլոդիմիր Զելենսկու՝ Բրյուսել այցի ընթացքում: Դրա շրջանակում Բելգիան 977 միլիոն եվրոյի ռազմական աջակցություն կտրամադրի Կիևին:

Բելգիան երաշխավորում է, որ համապատասխան աջակցություն կտրամադրի՝ հաշվի առնելով Ուկրաինայի կարիքները օդուժի, հակաօդային պաշտպանության, ծովային անվտանգության, ականազերծման և այլ ոլորտներում։ Կիևը և Բրյուսելը կզարգացնեն շփումները պաշտպանական արդյունաբերության, պատժամիջոցների խստացման, ռուսական ակտիվների օգտագործման ուղղությամբ: Նաև, ըստ համաձայնագրի, Բելգիան հաստատում է իր աջակցությունը ապագայում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։

Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության՝ առաջին անգամ է, որ անվտանգության մասին նման համաձայնագրում նշված է ռազմական ինքնաթիռների քանակը, որոնք տրամադրվելու են Ուկրաինային՝ 30 F-16 կործանիչ՝ մինչև 2028 թվականը: Ընդ որում՝ առաջին ինքնաթիռները պետք է փոխանցվեն այս տարի:

Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն, սակայն, հայտարարել է, որ Բելգիայի տրամադրած օգնությունը, այդ թվում՝ F-16 կործանիչները, Ուկրաինան կարող է օգտագործել միայն հանրապետության տարածքում:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում