ՎՎահե Դավթյան

ԱԺ նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում Իրանի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մահվան առիթով

ԱԺ նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում Իրանի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մահվան առիթով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:

Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել էին նաև Իրանի արտգործնախարարը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ սկսվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի մարմինների նույնականացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում