ՔՔրիստինե Ոսկանյան

ՄԻՊ-ն ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

ՄԻՊ-ն ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 13-ին ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանին և ծրագրի ավագ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին։

 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։

 

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023 թվականի տարեկան հաղորդմամբ և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցով ամրագրված մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրները և դրանց հաղթահարման առնչությամբ ներկայացված առաջարկները։

 

Պաշտպանը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցությունը՝ առկա խնդիրները վերհանելու և լուծման ուղիներ նախանշելու տեսանկյունից։

 

Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում