ՆՆորայր Շողիկյան

Կյանքից անժամանակ հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը

Կյանքից անժամանակ հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը

Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկ» ՖԱ-ն:

 
Դավիթ Մարտիրոսյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից: 

Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական ֆուտբոլում ու նպաստել դրա զարգացմանը: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը:

2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին: Դավիթը աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:

2019-ից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։

Մարտիրոսյանը նաև հանդիսանում է Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում