ՄՄարիամ Մխիթարյան

Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը

Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը

Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է պահպանեն փոխադարձ հարգանքը, գործեն տնտեսական օրենքներին և շուկայական կանոններին համապատասխան, ինչպես նաև ընդլայնեն ու խորացնեն փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը, չորեքշաբթի ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ամերիկյան գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով ՝ «քանի դեռ կողմերն իրար գործընկերներ են համարում, հարգում են միմյանց, խաղաղ գոյակցում են ու փոխշահավետ համագործակցություն են ծավալում, չին-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն»:

Սի Ծինփինն ընդգծել է, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները վերջին տարիներին բազմաթիվ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների են ենթարկվել, և կողմերը պետք է դրանից դասեր քաղեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում