ԼԼիլիթ Ասատրյան

Լինենք իրազեկ, որպես սպառողներ կայացնենք գրագետ որոշումներ. Գեղամ Գևորգյանի ուղերձը

Լինենք իրազեկ, որպես սպառողներ կայացնենք գրագետ որոշումներ. Գեղամ Գևորգյանի ուղերձը

Շնորհավորում եմ բոլորիս Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սպառողների շահերի պաշտպանությունն այսօր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամենակարևոր առաջնահերթություններից է: Այդ մասին ասված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնում այս ուղղությամբ հստակ նպատակով՝ ունենալ մեր երկրում համաշխարհային լավագույն փորձին համահունչ ստանդարտներ, որոնց կիրառումը լիարժեք կպաշտպանի սպառողի իրավունքը:

 

Նախորդ տարի Հանձնաժողովը միացավ Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցին (ICPEN)՝ դառնալով վերջինիս գործընկեր երկիր: Սա առաջին կարևոր քայլն էր այդ ճանապարհին, և մենք շարունակում ենք հաստատակամորեն առաջ շարժվել դեպի մեր առջև դրված նպատակի իրականացմանը:

 

Ցանկալի արդյունքները չեն ուշանա, եթե այս հարցում նաև սպառողները լինեն նախաձեռնող և ձեռք մեկնեն մեզ և մյուս պետական մարմիններին՝ բացահայտելու և կանխարգելելու հնարավոր խնդիրները: Չէ որ սա այն ոլորտն է, որտեղ խնդիրները բոլորինս են, և յուրաքանչյուրիս վերահսկողությունը, անկախ կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնից, հավասարապես կարևոր է և հաճախ՝ որոշիչ:
 

Լինենք իրազեկ, որպես սպառողներ կայացնենք գրագետ որոշումներ, դառնանք ավելի պահանջատեր և անզիջում մեր իրավունքների պաշտպանության հարցում»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում