ՄՄարիա Գաբրիելյան

Ավինյանն ու Վրաստանի դեսպանը քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Ավինյանն ու Վրաստանի դեսպանը քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ: 

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կողմերը բարձր են գնահատել երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը, իրականացվող փորձի փոխանակման ծրագրերն ու ընդգծել, որ առկա է մեծ ներուժ՝ նոր ուղղություններ ու ոլորտներ ընդգրկելու համար: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի խորացման բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում