ԳԳոհար Սարգսյան

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը խոսել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կարևորության մասին

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը խոսել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կարևորության մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունել նրա առաջին այցը Սյունիքի մարզ՝ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։ 

Մարզպետը նշել է, որ Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ արդյունավետ աշխատանք կա, ու շնորհակալություն հայտնեց մարզում իրականացված ծրագրերի և ներդրումների համար։

Դեսպանն ասել է, որ Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր մարզ է։ Բարձրաստիճան դիվանագետը փոխանցել է նաև, որ իր առաքելությունն է շարունակել ամրացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները, և ինքը շատ է ուզում, որ ճապոնացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանն ու հայերին։

Նշվել է, որ դրա իրագործման համար լավ սկիզբ կարող է լինել երկկողմ զբոսաշրջության զարգացումը։

Կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել ու քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելուն ուղղված ծրագրերի (որոնցում դեսպանատունը ներդրում ունի), տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման կարևորության մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում