
Աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն:
«Հույս ունեմ, որ այս աշխատաժողովի արդյունքում մենք կկարողանանք համադրել կատարված ամբողջ աշխատանքը և ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը: Ինչո՞ւ է առհասարակ մեզ համար կարևոր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ռազմավարությունը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում խոսել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչք ապահովելու հնարավորությունների մասին: Ազգային Ժողովի փոխխոսնակը նշել է, որ Հայաստանն ունի թռիչքաձև զարգացում ապահովելու բոլոր հնարավորությունները:
Աշխատաժողովի շրջանակներում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, խմբային աշխատանքներ, մտքերի փոխանակում «ԲՏԱ գլոբալ համայնապատկերը և Հայաստանի ներուժը», «Նորարարական միտումները համաշխարհային ԲՏԱ ոլորտում», «Առաջընթացի ուղին. ռազմավարության իրականացում» և մի շարք այլ թեմաներով։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցները համատեղ կստեղծեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարության նախագիծ՝ հագեցած հստակ տեսլականով, իրատեսական նպատակներով և գործնական ծրագրերով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից անցկացվող աշխատաժողովը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ:










