ԼԼիլիթ Ասատրյան

Սուրեն Պապիկյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերն ու անելիքները

Սուրեն Պապիկյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերն ու  անելիքները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

«Հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել եմ գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

 

Քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ ենք փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։

 

Երկուստեք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում