Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

ԴԴիանա Գասպարյան

Ռիո դե Ժանեյրոյում G-20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում բանակցություններ են վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Դիվանագետները քննարկել են Գազայի հատվածում կարճաժամկետ և երկարաժամկետ հրադադար հաստատելուն ուղղված քայլերը։

Ըստ թուրքական կողմի՝ Բլինքենը և Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների, ՆԱՏՕ-ի ընդլայնման և ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։

Պաշտոնյաների օրակարգում է եղել նաև առաջիկայում նախատեսված բարձրաստիճան այցերի ժամանակացույցը։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում