ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի ԱԳՆ-ն Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Իսրայելի ԱԳՆ-ն Բրազիլիայի նախագահին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային անցանկալի անձ է հայտարարել՝ Գազայի հատվածում պատերազմը Հոլոքոստի հետ համեմատելու պատճառով, հայտնում է իսրայելական i24 հեռուստաալիքը։

Կիրակի  Բրազիլիայի ղեկավարն ասել է, թե այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, ցեղասպանություն է, և այն համեմատել է հրեաների դեմ Ադոլֆ Հիտլերի վայրագությունների հետ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նման հայտարարություններն անվանել է կարմիր գծի հատում։ Նեթանյահուի խոսքով՝ Լուլան փորձում է վնասել հրեա ժողովրդին և Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։

Ավելի վաղ արտգործնախարար Կացը նկատողություն էր արել Բրազիլիայի դեսպան Ֆրեդերիկո Մայերին՝ կապված Լուլա դա Սիլվայի հայտարարությունների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում