ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք. փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է

Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք. փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Հայաստանում 800-ից ավելի երեխաներ հաշվառված են ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:

Վերջին տարիների ցուցանիշները փաստում են՝ մեր երկրում այս հիվանդությունն ունեցող երեխաների շուրջ 75 տոկոսը բուժվում են:

 
2018 թվականից Հայաստանում կատարվում է երեխաների ոսկրածուծի աուտոփոխպատվաստում:

 

2023 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նաև ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:
 

Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:

 

2023 թվականին մանկական և մեծահասակների օնկո-հեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաներին և դեռահասներին տրամադրվել է 40 անվանում դեղ, այդ թվում` ՀՀ-ում չգրանցված դեղեր: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ Առողջապահության նախարարությունը կարողացել է ձեռք բերել ՀՀ-ում չգրանցված, կենսականորեն անհրաժեշտ դեղեր:

 

2023 թվականին դեղապահովումը, ըստ հաստատված ուղեցույցներում ընդգրկված դեղերի, կազմում է 95 տոկոս:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում