ԿԿարմեն Ղուկասյան

Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

 

«Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայոււթյան 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև Ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:

 

Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը) 2-րդ մասով:
 
Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվում է նախաքննություն:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:
 

Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

 

Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն»,- տեղեկացրել է Աբրահամյանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում