ՄՄարիամ Մխիթարյան

Ուզբեկստանը գնում է ԵԱՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ. ՌԴ դեսպան

Ուզբեկստանը գնում է ԵԱՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ. ՌԴ դեսպան

Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ հանրապետության վրա ճնշում է գործադրվում ԵԱՏՄ-ին միանալու հարցում:

«Այժմ տեղի է ունենում միջազգային հարաբերությունների, այդ թվում՝ միջազգային տնտեսական հարաբերությունների վերակառուցում։ Որոշ արտաքին ուժեր չեն ցանկանում, որ Ուզբեկստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը»,- «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպան Օլեգ Մալգինովը։

Ռուս դիվանագետը նշել է, որ Ուզբեկստանը գնում է կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ, սակայն դրա ժամկետները դեռ հայտնի չեն։

«Գործընթացն ընթանում է, բայց դժվար է ասել, թե այն որքան ժամանակ կպահանջի»,- հավելել է Մալգինովը։

Ուզբեկստանի իշխանությունները ԵԱՏՄ-ին միանալու մտադրության մասին հայտարարել են 2019 թվականի հոկտեմբերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում