Արևմուտքն աննախադեպ ճնշում է գործադրում Անկարայի վրա. Պեսկով

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է լուրերը, որոնց համաձայն Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին մեկնելու է Թուրքիա: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այցի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և ժամկետների մասին հանդես կգան հայտարարությամբ։ Նա նշել է, որ Էրդողան-Պուտին հանդիպման օրակարգում են լինելու ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական գործակցությունը, տարածաշրջանային խնդիրը և Ուկրաինայի շուրջ զարգացումները։

Պեսկովը մտահոգություն է հայտնել, թե Արևմուտքն աննախադեպ ճնշում է գործադրում Անկարայի վրա՝ խոչընդոտելու ռուս-թուրքական գործակցությունը: Կրեմլի խոսնակը բարձր է գնահատել այն փաստը, որ Թուրքիան, չնայած դրան, սկզբունքային և անկախ դիրքորոշում է որդեգրել ու ամրապնդում է տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։

Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել են, որ Մոսկվան և Անկարան դժվարությունների են բախվում բանկային փոխանցումների հարցում, սակայն ակտիվ բանակցություններ են վարում՝ հաղթահարելու առկա խնդիրները: Թուրքական որոշ բանկեր հրաժարվել են գործակցել ռուսական ընկերությունների հետ՝ չցանկանալով խախտել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում