Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱնի Օհանյան

180 էլեկտրոնային հայցադիմում՝ 1 օրում. քաղաքացիական դատավարությունը թվայնացվել է

180 էլեկտրոնային հայցադիմում՝ 1 օրում. քաղաքացիական դատավարությունը թվայնացվել է

2024 թվականի փետրվարի 1-ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, պատասխան, միջնորդություն, պետական տուրքի վճարում և շատ այլ գործողություններ, արդեն հնարավոր է իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային համակարգի՝ cabinet.armlex.am միջոցով, առանց տնից դուրս գալու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 
«Բացառություն է կազմելու պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:

 

Առաջին փուլում համակարգից պարտադիր օգտվողներն են լինելու՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և ՏԻՄ-երը, փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները:
 
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ֆիզիկական անձանց համար պարտադիր օգտվելու պահանջը կգործի այն դեպքում, եթե առնվազն մեկ անգամ համակարգի միջոցով կատարել է գործողություն և հետո դատարանին չի ներկայացրել դիմում՝ համակարգն օգտագործելու անհնարինության մասին:
 
Այս բարեփոխման առավելություններն են.
 
1. Էլեկտրոնային համակարգում նոր փաստաթղթի տեղադրման դեպքում համակարգն օգտագործողն անմիջապես տեղեկացվելու է իր մուտքագրած հեռախոսահամարին կարճ հաղորդագրության միջոցով։
 
2. Դատական նիստերն այլևս անհարկի չեն հետաձգվի. համակարգը դատավորին թույլ կտա էլեկտրոնային օրացույցով տեսնել կողմերի զբաղվածությունը:
 
3. Պետական տուրքը վճարվելու է միայն համակարգի միջոցով:
 
4. Ապացույցների ներկայացման ընթացակարգը ևս էլեկտրոնային է։ Իրեղեն ապացույցի ներկայացման համար համակարգ կներբեռնվի դրա լուսանկարը կամ տեսագրությունը։ Այն դատարան կներկայացվի ըստ պահանջի։ Համակարգը բացառում է դատարան ներկայացված փաստաթղթերը փոփոխելու կամ միջամտության որևէ հնարավորություն:
 
5. Դատավարական փաստաթղթերը կհամարվեն ստորագրված, իսկ դատարանի պարագայում՝ նաև կնքված, եթե դրանք կազմվել կամ ներկայացվել են համակարգի միջոցով և վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ։ Ստուգվելու են էլեկտրոնային ստորագրության վավերականությունն ու իսկությունը:
 
Փետրվարի 1-ին համակարգի միջոցով արդեն ներկայացվել է 182 հայցադիմում: Համակարգի միջոցով դատավորին մակագրվել է 6 հայցադիմում, որից 3-ը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարան, 1-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Տավուշի մարզի, 1-ը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում