ԳԳոհար Սարգսյան

Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2023 թ․ լավագույն ֆուտզալիստ

Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2023 թ․ լավագույն ֆուտզալիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ 

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ 61 միավորով 2023 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը:

Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (42 միավոր)։

Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Գազպրոմ-Յուգրայի» ֆուտզալիստ Ժոաո Գիլյերմե Կարվալյոն:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում