ՆՆորայր Շողիկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նորացված տարբերանշան ունի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նորացված տարբերանշան ունի

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան թարմացնում է իր տարբերանշանը։ ՀՖՖ-ի նորացված տարբերանշանը պահպանել է հնի հիմնական խորհրդանիշները՝ Արարատի պատկերը, հայատառ գրությամբ հապավումը (ՀՖՖ), կառույցի անվան լատինատառ շրջանաձև գրությունը։

«Ժամանակի հրամայականներից է, որ տարբերանշանները ստանում են ավելի նուրբ գծեր, ունենում են ավելի սահուն անցումներ տարրերի միջև, դրանց նրբերանգների ու գույների համադրություն։

Նորացված տարբերանշանը ստեղծվել է հենց այդ տրամաբանության շրջանակներում։ Այն խորհրդանիշը, որը տարիներ շարունակ ուղեկցել է ՀՖՖ-ին և ազգային ընտրանիներին, այսուհետ ներկայանալու է նոր տեսքով»,- ասված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում