ՄՄարիա Գաբրիելյան

2023 թ․ դեկտեմբերին 598 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 174.6 մլն դրամ

2023 թ․ դեկտեմբերին 598 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 174.6 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 598 դեպք և արձանագրվել է 174.6 մլն դրամ տուգանք։ Արձանագրված խախտումներից 7 դեպքով 7 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 27.87 մլն դրամի չափով:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

- հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 6․56 մլն դրամ տուգանք.
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 6․77 մլն դրամ տուգանք.
- մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է 11․97 մլն դրամ տուգանք.
- տնտեսական ապրանքերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․55 մլն դրամ տուգանք:

2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ ոլորտների առավել մանրամասն տեղեկատվությամբ՝ այստեղ:

2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 598 հարկ վճարողի ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով՝ այստեղ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում