ԳԳոհար Սարգսյան

Լոռի մարզի Ստեփանավան համայնքում կկառուցվի ֆուտբոլի մարզադաշտ

Լոռի մարզի Ստեփանավան համայնքում կկառուցվի ֆուտբոլի մարզադաշտ

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Լոռու մարզում գտնվող շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրել Ստեփանավան համայնքին։

Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարին է դիմել Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ համայնքը տասնամյակներ շարունակ չի ունեցել ֆուտբոլի մարզադաշտ և չունի հնարավորություն խոշորացված համայնքի տարածքում զարգացնելու ամենամասսայական սպորտաձևերից մեկը՝ ֆուտբոլը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կարևորելով խնդրի լուծման անհրաժեշտությունը, ներկայացրել է առաջարկ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին, ներդրումային ծրագրի շրջանակներում Ստեփանավան համայնքում կառուցելու ֆուտբոլի մարզադաշտ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում