ԳԳոհար Սարգսյան

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական նվերներ

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական նվերներ

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Այդ մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, իսկ ծառայության ընթացքում և հայրենիքի սահմանները պաշտպանելիս առաջադրված խնդիրները պատվով ու բարեխղճորեն կատարելու համար մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում