ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ-ն և ՌԴ-ն խորհրդակցություն կանցկացնեն երկու երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի խախտումների հարցով

ՀՀ-ն և ՌԴ-ն խորհրդակցություն կանցկացնեն երկու երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի խախտումների հարցով

Հայաստանի դիմումի հիման վրա՝ դեկտեմբերի կեսին հայկական և ռուսական կողմերի միջև կանցկացվեն խորհրդակցություններ՝ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Ռուսական կողմն ընդունել է հրավերը: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագիրը, որը կնքվել է 2020-ի դեկտեմբերին՝ 7 տարի ժամկետով, ենթադրում է Հայաստանի մուլտիպլեքսում ռուսական մեկ հեռուստաալիքի՝ «РТР պլանետա»-ի հանրապետական և երկուսի՝ «Առաջին ալիք» և «Ռոսիա-Կ» ալիքների՝ մայրաքաղաքային անվճար հեռարձակում: Համաձայնագրի պայմաններից է, որ այդ հեռուստաալիքներում չհնչեն հայ ժողովրդի և պետության հանդեպ վիրավորական արտահայտություններ, բացառվի միջամտությունը պետության ներքաղաքական կյանքին:

Մինչդեռ, վերջին շրջանում, ռուսական հեռուստաալիքները պարբերաբար խախտում են համաձայնագրի այդ դրույթը՝ Հայաստանի ժողովրդի և բարձրագույն ղեկավարության նկատմամբ արժանապատվությունը նսեմացնող և ծաղրական բովանդակությամբ հաղորդումներ հեռարձակելով: Իր կողմից Հայաստանը պատրաստ է հետևողական քայլեր իրականացնել համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պահպանման և խախտումների բացառման համար, շեշտել է փոխնախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում