ԿԿարմեն Ղուկասյան

ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին

ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին

Բենիամին-Լուսակերտ ավտոճանապարհին երեք ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած՝ 2 անձի կյանք խլած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում միմյանց են բախվել Վ. Կ.-ի վարած Ford Transit մակնիշի, Ա. Ս.-ի վարած BMW մակնիշի և Գ. Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
 

Դրա հետևանքով Mercedes-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ նույն տրանսպորտային միջոցի ուղևորը անգիտակից վիճակում, Ford Trasit մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը և BMW  ավտոմեքենայի վարորդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի ԲԿ» ՓԲ ընկերություն:

 
 

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն։ Mercedes մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդը և ուղևորը, ինչպես նաև վնասվածք ստացած մյուս ուղևորը ճանաչվել են տուժող։

 

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
 
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանությանը տրվել է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն։
 

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

 
Mercedes մակնիշի ավտոմեքենայի՝ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու վիրավորների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում